Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու («Գեղցոնց ժամ») պատուհանների ապակիները կոտրված են հայտնաբերվել ԱԺ ընտրությունների օրը։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել ընտրություններին նախորդող օրը։
Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն։ Շիրակի թեմի ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում անդրադառնալ միջադեպի հանգամանքներին։