Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում

Քաղաքականություն

10.06.2026 | 21:52

Ադրբեջանի պաշտպանության նախարար առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և ՊՆ  այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հետևել են Ռազմածովային ուժերի կողմից անցկացվող մարտական ​​կրակով մարտավարական զորավարժություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վարժանքներին ներգրավված են Ռազմածովային ուժերի, Ռազմաօդային ուժերի, Պետական ​​սահմանապահ ծառայության ափային պահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ Կասպից ծովի ադրբեջանական ջրերում իրականացվել են տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ պայմանական  թշնամու ոչնչացում, ինչպես նաև զինված ուժերի այլ ճյուղերի և զինված կազմավորումների հետ համատեղ գործողություններ։

Վարժանքների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների և անձնակազմի հմտությունները մարտական ​​գործողությունների կազմակերպման և ուժերի  կառավարման գործում, ինչպես նաև ստուգել նավերի պատրաստվածությունը մարտական ​​առաջադրանքներ կատարելու համար՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ մարտավարական խմբի կազմում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment