Հայաստանը եվրասիական կառույցներից ստանում է իրական օգուտներ. ՌԴ ԱԳՆ խոսնակ

«Ակնհայտ է հայկական հասարակության լայն պահանջը՝ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստանի հետագա անդամակցության պահպանման եվրասիական ինտեգրացիոն կառույցներում, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե սնվում են դատարկ խոստումներով», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Դիվանագետը շեշտել է, որ հայ ժողովրդի, ինչպես նաև ռուս ժողովրդի կողմից երկկողմ կապերի աջակցությունը հիմնված է այդ հարաբերությունների տված իրական արդյունքների գիտակցման վրա։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ պահանջն անկեղծ է, այն հիմնված է իրավիճակի ազնիվ ընկալման վրա, ոչ թե խոստումների կամ տեղեկատվական մանիպուլյացիաների։ Մարդիկ այդ ընտրությունն ու աջակցությունը ցուցաբերում են համագործակցության իրական, շոշափելի արդյունքների հիման վրա։ Նրանք տեսնում են, գնահատում և աջակցում են դա», – հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment