Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգել և ահազանգել այլ անձի փոխարեն քվեարկության մասին. փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի գրառումը.

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԸՀ կայքում տեղադրված են ստորագրված ընտրական ցուցակները:

 

Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգել և ահազանգել այլ անձի փոխարեն քվեարկության մասին:

 

Ուստի, եթե գիտեք մարդիկ, որ հաստատապես ՀՀ-ում չեն եղել կամ չեն մասնակցել քվեարկության, կարող եք գտնել տվյալ անձի տեղամասը, անցնել հղումով, գտնել տվյալ տեղամասի ցուցակը և ստուգել արդյոք այդ անձի անվան դիմաց ստորագրված է թե ոչ:

 

Մի փոքր աշխատատար պրոցես է, բայց հաստատ արժի անել:

 

ԹԱՐՄԱՑՈՒՄ

ՈՒՂԻՂ ՀՂՈՒՄԸ ՍԵՂՄԵԼԻՍ ԲԼՈԿՎԱԾ ԷՋ Է ԲԱՑՈՒՄ, ուստի անցեք ԿԸՀ կայք https://www.elections.am/ և գտեք «Ստորագրված ցուցակներ» բաժինը)

 

 

Leave a comment