Դատարանն արգելել է ՊՆ-ին կատարել գործողություններ

Քաղաքականություն

Դատարանն արգելել է ՊՆ-ին կատարել գործողություններ

Վարչական դատարանն արգելել է արցախցի զինվորականներին վտարել իրենց բնակարաններից։ Դատավոր Հարությունյանը որոշել է բավարարել Ֆելիքս Գաբրիելյանի, Նարինե Արզումանյանի, Սյուզաննա Սարգսյանի եւ Էլինա Գաբրիելյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Դատարանն արգելել է Պաշտպանության նախարարությանը կատարել Ա․ Սարգսյան փողոցի 6 շենքի թիվ 19 բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ։

Հիշեցնենք, որ փաստաբանն ահազանգել էր, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։

Leave a comment