Ծառուկյանի փեսայի նկատմամբ նոր մեղադրանք կա. նա քանդել է իր տան պատուհանները, սալիկները

https://arm.sputniknews.ru/20260609/tsarukjani-pesaji-nkatmamb-nvor-meghadranq-ka-na-qandel-e-ir-tan-patuhannery-saliknery–103303564.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558132_0:0:701:525_1920x0_80_0_0_20634c375b94fd56570dcc1ee2186caf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ դատախազություն, գագիկ ծառուկյան, փեսա, կարապետ գուլոյան, քրեական գործ

հհ դատախազություն, գագիկ ծառուկյան, փեսա, կարապետ գուլոյան, քրեական գործ

Բաժանորդագրվել

Դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանը գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«Այս տարվա մայիսի 12–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված շուրջ 91%–ի մասի նկատմամբ»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ դատախազության` Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը:

«Մասնավորապես, կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»,– նշել են դատախազությունից:

Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե ոչ։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Leave a comment