«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն մտածում է Սաուդյան Արաբիայի լիգայից հեռանալու մասին։
Ավելի վաղ 41-ամյա պորտուգալացի հարձակվողը բաց էր թողել Սաուդյան Արաբիայի լիգայի «Ալ-Ռիադի» դեմ խաղը: Նշվում է, որ նա բաց է թողել խաղից հետո մարզումը:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Ռոնալդուն դժգոհ էր այն ձևից, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հարստության հիմնադրամը (PIF) կառավարում ակումբը՝ համեմատած մրցակիցների, մասնավորապես՝ «Ալ-Հիլալի» հետ։
Նաև հաղորդվում էր, որ Ռոնալդուն դեմ էր Բենզեմայի «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն՝ «վնասակար մրցակցության» պատճառով։
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Ջեյմս Բենջը, 41-ամյա պորտուգալացին արդեն իսկ տեղեկացրել է Սաուդյան լիգայի բարձրաստիճան ղեկավարներին, որ մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո խզել կապերն ակումբի հետ։ Հարձակվողի պնդմամբ՝ ինքն իրեն «դավաճանված» է զգում։