ՔՊ–ն ԲՀԿ–ին գործա՞րք է առաջարկել. ինչի՞ մասին էր ակնարկում կուսակցության խոսնակը

https://arm.sputniknews.ru/20260609/qpn-bhkin-gvortsarq-e-arajarkel-inchi-masin-er-aknarkum-kusakcutjan-khvosnaky-103279434.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103027180_72:0:1209:853_1920x0_80_0_0_2e855fc92c95908e35043e0ae5824a12.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում՝ խորհրդարան անցնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հրապարակի» աղբյուրների համաձայն` ԱԺ ընտրություններում ԲՀԿ–ն ոչ թե չի հաղթահարել անցողիկ շեմը, այլ դարձել է աճպարարության զոհ։

Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում խորհրդարան անցնելու համար: Կուսակցությունը վերահաշվարկ է սկսել մի շարք ընտրատեղամասերում և արդեն իսկ բազմաթիվ անճշտություններ հայտնաբերել:

Ըստ «Հրապարակի» ունեցած տեղեկությունների` իրականում ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, ուղղակի շահերի բախում է առաջացել իշխող ուժի հետ։

«Ընտրություններում 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա պարզ մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, և նրան տրված քվեները փոշիանան: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ` սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների և անդամների ընտրության ժամանակ»,- գրում է կայքը:

Նշվում է, որ ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Ծառուկյանն առսջարկված գործարքը մերժել է, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։

ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Leave a comment