https://arm.sputniknews.ru/20260609/qpn-bhkin-gvortsarq-e-arajarkel-inchi-masin-er-aknarkum-kusakcutjan-khvosnaky-103279434.html
ՔՊ–ն ԲՀԿ–ին գործա՞րք է առաջարկել. ինչի՞ մասին էր ակնարկում կուսակցության խոսնակը
ՔՊ–ն ԲՀԿ–ին գործա՞րք է առաջարկել. ինչի՞ մասին էր ակնարկում կուսակցության խոսնակը
Sputnik Արմենիա
ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում՝ խորհրդարան անցնելու համար: 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T10:19+0400
2026-06-09T10:19+0400
2026-06-09T10:23+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103027180_0:67:1280:787_1920x0_80_0_0_6901ec5556f59f9ba9ae43c4810a45a2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հրապարակի» աղբյուրների համաձայն` ԱԺ ընտրություններում ԲՀԿ–ն ոչ թե չի հաղթահարել անցողիկ շեմը, այլ դարձել է աճպարարության զոհ։Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում խորհրդարան անցնելու համար: Կուսակցությունը վերահաշվարկ է սկսել մի շարք ընտրատեղամասերում և արդեն իսկ բազմաթիվ անճշտություններ հայտնաբերել:Ըստ «Հրապարակի» ունեցած տեղեկությունների` իրականում ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, ուղղակի շահերի բախում է առաջացել իշխող ուժի հետ։Նշվում է, որ ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Ծառուկյանն առսջարկված գործարքը մերժել է, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման ԱբովյանՀիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103027180_72:0:1209:853_1920x0_80_0_0_2e855fc92c95908e35043e0ae5824a12.jpg.webp
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում՝ խորհրդարան անցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հրապարակի» աղբյուրների համաձայն` ԱԺ ընտրություններում ԲՀԿ–ն ոչ թե չի հաղթահարել անցողիկ շեմը, այլ դարձել է աճպարարության զոհ։
Ըստ «Հրապարակի» ունեցած տեղեկությունների` իրականում ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, ուղղակի շահերի բախում է առաջացել իշխող ուժի հետ։
«Ընտրություններում 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա պարզ մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, և նրան տրված քվեները փոշիանան: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ` սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների և անդամների ընտրության ժամանակ»,- գրում է կայքը:
Նշվում է, որ ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Ծառուկյանն առսջարկված գործարքը մերժել է, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: