ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր նստավայրում ընդունել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) պատգամավոր Սևան Սիվաջըօղլուին:
Հայտնի է, որ ընդունելությունը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով։
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում քննարկել են համայնքին վերաբերող հարցեր։
Անդրադարձել են նաև Սուրբ Քառասուն Մանկանց և Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին։