Էրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր նստավայրում ընդունել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) պատգամավոր Սևան Սիվաջըօղլուին:

Հայտնի է, որ ընդունելությունը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում քննարկել են համայնքին վերաբերող հարցեր։

Անդրադարձել են նաև Սուրբ Քառասուն Մանկանց և Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին։

Leave a comment