«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել անգլիական «Լիվերպուլի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի ու իտալական «Ինտերի» նիդերլանդցի եզրային պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դա արվել է այն բանի համար, որ «Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրված Ֆլոենտինո Պերեսը մինչև նախագահական ընտրությունները հայտարարեր նոր տրանսֆերների մասին։ Սպասվում է, որ «Արքայական ակումբն» առաջիկայում կհաստատի երկու տեղափոխությունները։

Կոնատեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքելու մինչև 2030 թվականը։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին կմիանա ԱԱ-2026-ից հետո։ Դենզել Դումֆրիսի տրանսֆերն ավելի վաղ հաստատել էր «Ինտերի» մարզական տնօրեն Պյեր Աուսիլիոն։

Leave a comment