Սարատովկայի ղեկավարի նկատմամբ տնային կալանք է կիրառվել ապօրինի ռազմամթերք պահելու պատճառով

Բաժանորդագրվել

Ինքնաձիգի չկրակված փամփուշտները հայտնաբերվել են Գուրգեն Մարդոյանի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավար Գուրգեն Մարդոյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վարչական ղեկավարին պատկանող ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի չկրակված փամփուշտներ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը):

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Leave a comment