Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար


ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Վիետնամի Սայգոնի միջազգային համալսարանը (SIU) 2026–2027 ուսումնական տարվա համար ՀՀ ուսանողներին տրամադրում է հետևյալ կրթաթոշակային ծրագրերը`


  • SIU նախագահի կրթաթոշակ (լրիվ կրթաթոշակ)


100% ուսման վարձավճարի փոխհատուցմամբ (շուրջ 275.27-748.26 միլիոն վիետնամական դոնգ), ինչպես նաև ամսական 2,000,000 դոնգ նպաստ (ընդհանուր առմամբ 80 միլիոն դոնգ արժողությամբ ամբողջ դասընթացի համար)


  • 40% ուսման վարձավճարի փոխհատուցմամբ կրթաթոշակ


Կիրառելի է SIU-ի ակադեմիական ծրագրերով ընդունվող միջազգային ուսանողների համար:


Ուսանողների համար կազմակերպվում է վիետնամերենի ուսուցման ծրագիր, որն իրականացնում է SIU լեզուների և տեխնոլոգիաների կենտրոնը (CLT):


Ավարտելուց հետո ուսանողները կանցնեն գնահատում՝ լեզվի իմացության չափանիշներին համապատասխանելու համար:


Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. հուլիսի 15-ը։


Սայգոնի միջազգային համալսարանի և իրականացվող կրթաթոշակային ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև ներկայացված հղումներից.

https://siu.edu.vn/en/about/

https://tinyurl.com/eujwv4x6


Ընդունելության հետ կապված հարցերի պարզաբանման համար կապ հաստատել՝


Հեռ.: (+84) 28 3620 3932


Թեժ գիծ: (+84) 766 88 38 99 | (+84) 386 809 521 |(+84) 931 475 077


Էլ. փոստի հասցե: [email protected]

Դիտումների քանակ3

Leave a comment