https://arm.sputniknews.ru/20260608/papuashvilin-kshtambel-e-em-in-hh-um–ynddimadirneri-dzerbakalutjunnery-chtesnelu-hamar-103257385.html
Պապուաշվիլին կշտամբել է ԵՄ-ին ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունները «չտեսնելու» համար
Պապուաշվիլին կշտամբել է ԵՄ-ին ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունները «չտեսնելու» համար
Sputnik Արմենիա
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանում ընտրություններից առաջ ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ: 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T16:14+0400
2026-06-08T16:14+0400
2026-06-08T16:14+0400
վրաստանի հանրապետություն
շալվա պապուաշվիլի
հայաստան
ազգային ժողովի ընտրություններ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_0:0:1270:714_1920x0_80_0_0_8c6bd9387eb7dfc8a93d5502a049b63c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիմանել է ԵՄ-ին Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունների կապակցությամբ լռության համար:Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն արտակարգ ելույթի ժամանակ հայտարարել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դաշինքը ենթարկվել է լուրջ ճնշումների և հետապնդումների, իր թիմիշուրջ 75 անդամներ կալանավորվել են, ավելի քան 700 մարդ ձերբակալվել է:Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը հանցագործություն է կատարել, նա օրենքի գերակայության պահանջով պետք է ձերբակալվի։ Եթե այդ գերակայությունն ընդունելի է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա պետք է նույնքան ընդունելի լինի նաև Թբիլիսիի համար։«Յուրաքանչյուր քրեական գործի հետևում կանգնած է դատախազության մեղադրանքը և Ստրասբուրգի պրակտիկան, որը հաստատում է վրացական արդարադատության ճշտությունը»,- ընդգծել է նա։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_152:0:1137:739_1920x0_80_0_0_0700b4033ce4b09156775d04fae7c90c.jpg.webp
վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, եվրամիություն
վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, եվրամիություն
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանում ընտրություններից առաջ ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիմանել է ԵՄ-ին Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունների կապակցությամբ լռության համար:
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն արտակարգ ելույթի ժամանակ հայտարարել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դաշինքը ենթարկվել է լուրջ ճնշումների և հետապնդումների, իր թիմիշուրջ 75 անդամներ կալանավորվել են, ավելի քան 700 մարդ ձերբակալվել է:
«Հայաստանում ընտրություններից առաջ ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ, և Եվրամիությունը ոչ մի կերպ չի արձագանքել այդ փաստին», – հայտարարել է Պապուաշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը հանցագործություն է կատարել, նա օրենքի գերակայության պահանջով պետք է ձերբակալվի։ Եթե այդ գերակայությունն ընդունելի է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա պետք է նույնքան ընդունելի լինի նաև Թբիլիսիի համար։
«Յուրաքանչյուր քրեական գործի հետևում կանգնած է դատախազության մեղադրանքը և Ստրասբուրգի պրակտիկան, որը հաստատում է վրացական արդարադատության ճշտությունը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: