Պապուաշվիլին կշտամբել է ԵՄ-ին ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունները «չտեսնելու» համար

https://arm.sputniknews.ru/20260608/papuashvilin-kshtambel-e-em-in-hh-um–ynddimadirneri-dzerbakalutjunnery-chtesnelu-hamar-103257385.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_152:0:1137:739_1920x0_80_0_0_0700b4033ce4b09156775d04fae7c90c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, եվրամիություն

վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանում ընտրություններից առաջ ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիմանել է ԵՄ-ին Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունների կապակցությամբ լռության համար:

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն արտակարգ ելույթի ժամանակ հայտարարել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դաշինքը ենթարկվել է լուրջ ճնշումների և հետապնդումների, իր թիմիշուրջ 75 անդամներ կալանավորվել են, ավելի քան 700 մարդ ձերբակալվել է:

«Հայաստանում ընտրություններից առաջ ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ, և Եվրամիությունը ոչ մի կերպ չի արձագանքել այդ փաստին», – հայտարարել է Պապուաշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը հանցագործություն է կատարել, նա օրենքի գերակայության պահանջով պետք է ձերբակալվի։ Եթե այդ գերակայությունն ընդունելի է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա պետք է նույնքան ընդունելի լինի նաև Թբիլիսիի համար։

«Յուրաքանչյուր քրեական գործի հետևում կանգնած է դատախազության մեղադրանքը և Ստրասբուրգի պրակտիկան, որը հաստատում է վրացական արդարադատության ճշտությունը»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։

Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Leave a comment