ՌԴ բանակը հարված է հասցրել ուկրաինական նավերին և պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20261007/rd-banaky-harvats-e-hascrel-ukrainakan-naverin-ev-pashtpanakan-ardjunaberutjan-objektnerin-107770832.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107770468_64:0:1431:1025_1920x0_80_0_0_a776982e056604366faea71ba4485bba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հարձակումների ընթացքում ռուսական զորքը ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքեր, ինչպես նաև անօդաչուներ է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկություններին, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Նշվում է, որ խոցված ձեռնարկություններն օգտագործվել են ի շահ «Fire Point» անօդաչուներ և հրթիռներ արտադրող ընկերության։ Թիրախները գտնվել են Կիևում, Կիևի, Չեռնիգովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։

Բացի այդ, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի նավահանգիստներին, նավերի վերանորոգման ձեռնարկություններին և նավերին։

Հարվածները իրականացվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment