https://arm.sputniknews.ru/20260608/619-ahazang-18-dzerbakalvats-yntrutjunneric-hetvo-ngnn-tvjalner-e-hraparakel-103235325.html
619 ահազանգ, 18 ձերբակալված. ընտրություններից հետո ՆԳՆ–ն տվյալներ է հրապարակել
619 ահազանգ, 18 ձերբակալված. ընտրություններից հետո ՆԳՆ–ն տվյալներ է հրապարակել
Sputnik Արմենիա
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T10:40+0400
2026-06-08T10:40+0400
2026-06-08T10:40+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
ընտրություններ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_0:167:1600:1067_1920x0_80_0_0_630b5aca506de925a8f00f27499f643c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ եղել են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։«Արձանագրվել է կրկնաքվեարկության 52, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու 9, ընտրակաշառք տալու 4, ընտրական գործընթացը խոչընդոտելու 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,–նշված է հաղորդագրության մեջ։Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություն անցկացվեց, որին մասնակցում էր 16 կուսակցություն և 2 դաշինք։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը` 23,29%–ը, «Հայաստան» դաշինքը` 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 4%–ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c02d38c6259a3b683581272624f023f7.jpg.webp
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ընտրություններ, ձերբակալություն
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ընտրություններ, ձերբակալություն
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։
Նշվում է, որ եղել են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության 52, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու 9, ընտրակաշառք տալու 4, ընտրական գործընթացը խոչընդոտելու 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։