619 ահազանգ, 18 ձերբակալված. ընտրություններից հետո ՆԳՆ–ն տվյալներ է հրապարակել

https://arm.sputniknews.ru/20260608/619-ahazang-18-dzerbakalvats-yntrutjunneric-hetvo-ngnn-tvjalner-e-hraparakel-103235325.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1576/11/15761105_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c02d38c6259a3b683581272624f023f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ընտրություններ, ձերբակալություն

հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ընտրություններ, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ եղել են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։

«Արձանագրվել է կրկնաքվեարկության 52, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու 9, ընտրակաշառք տալու 4, ընտրական գործընթացը խոչընդոտելու 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություն անցկացվեց, որին մասնակցում էր 16 կուսակցություն և 2 դաշինք։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը` 23,29%–ը, «Հայաստան» դաշինքը` 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 4%–ը։

Leave a comment