Կոբախիձե. Սրտանց շնորհավորում եմ Փաշինյանին իր կուսակցության ընտրություններում ունեցած հաջողության կապակցությամբ

Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության ընտրություններում ունեցած հաջողության կապակցությամբ, X սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Հույս ունեմ մեր սերտ համագործակցության շարունակության վրա՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ հանուն մեր ժողովուրդների բարգավաճման», – նշել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ այս շնորհավորանքի հրապարակման պահին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չէր ամփոփել քվեարկության պաշտոնական արդյունքները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ։

News.am

Leave a comment