Քվեարկել եմ հանուն զարգացող ՀՀ–ի. Վահագն Խաչատուրյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը

Բաժանորդագրվել

Վահագն Խաչատուրյանը քվեարկել է Երևանի 7/46 տեղամասում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է խորհրդարանական ընտրության քվեարկությանը` քաղաքացիական պարտքը կատարելով Երևանի 7/46 տեղամասում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից։

Ըստ հաղորդագրության` քվեարկելուց հետո նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

«Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»,- նշել է նա։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։

Leave a comment