Թեղուտի ընտրատեղամասում ՔՊ վստահված անձանց ենթադրյալ ուղղորդումների վերաբերյալ ահազանգ է ստացվել





Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում և երկար ժամանակ չի լքել այն, իոկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ընտրողների շրջանում իրականացրել են ուղղորդումներ։

Տեղամաս այցելության ընթացքում արձանագրվել են ընտրողների կուտակումներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 16:00-ի դրությամբ 1159 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր շուրջ կեսը։

Ուղղորդումների վերաբերյալ, հանձաժողովի նախագահը հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների մասնակցությամբ քվեարկության ընթացքում եղել են օժանդակության դեպքեր, որոնք օրենքով սահմանված կարգով արձանագրվել են գրանցամատյանում:

Նշված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ոստիկանությանը։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ ստացված ահազանգերը գտնվում են ստուգման փուլում։

24news.am




դիտվել է 47 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը


Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը


Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը

Leave a comment