Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, կգնահատվեն Խաղաղության Նոբելյան  մրցանակով։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում:

«Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջխաղացման գործում: Խաղաղության գործընթացում նրա ակնառու ներդրման համար Ադրբեջանն ու Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի:

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, պատշաճ կերպով կճանաչվեն այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհման ժամանակ», – ասվում է հրատարակության մեջ:

Leave a comment