https://arm.sputniknews.ru/20260607/energvodari-vra-ukrainaji-zu-zangvatsajin-hardzakman-hetevanqvov-tuzhel-e-ereq-khaghagh-bnakich-103191205.html
Էներգոդարի վրա Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակման հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ
Էներգոդարի վրա Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակման հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ
Sputnik Արմենիա
Բոլոր արտակարգ և կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով: 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T16:11+0400
2026-06-07T16:11+0400
2026-06-07T16:11+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
էներգոդար
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103185856_0:120:1280:840_1920x0_80_0_0_317878a2fc03f7608c9c9dcd7775765e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդարում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ, երկուսը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։Բնակելի շենքերի վրա հարվածների հետևանքով վնասվել է մեկ բազմաբնակարան շենք։ Մեկ բնակարան ամբողջությամբ այրվել է։ Բնակելի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներից բացի թշնամին թիրախային հարձակումներ է իրականացրել բանկային հաստատությունների վրա։ Նա հայտնել է, որ վնասվել են ՊՍԲ բանկի երկու մասնաճյուղեր։ Բոլոր արտակարգ և կոմունալ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
էներգոդար
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103185856_0:0:1280:960_1920x0_80_0_0_c57b71bf8804ea653309ab18d49d565a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էներգոդար, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
էներգոդար, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Բաժանորդագրվել
Բոլոր արտակարգ և կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդարում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ, երկուսը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Անցած գիշեր քաղաքը զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ցավոք, տուժել է երեք խաղաղ բնակիչ։ Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանցից երկուսը հոսպիտալացվել են», – գրել է Պուխովը «Մաքս» հարթակի ալիքում։
Բնակելի շենքերի վրա հարվածների հետևանքով վնասվել է մեկ բազմաբնակարան շենք։ Մեկ բնակարան ամբողջությամբ այրվել է։ Բնակելի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներից բացի թշնամին թիրախային հարձակումներ է իրականացրել բանկային հաստատությունների վրա։ Նա հայտնել է, որ վնասվել են ՊՍԲ բանկի երկու մասնաճյուղեր։ Բոլոր արտակարգ և կոմունալ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։