Էներգոդարի վրա Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակման հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ

Բաժանորդագրվել

Բոլոր արտակարգ և կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդարում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ, երկուսը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։

«Անցած գիշեր քաղաքը զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ցավոք, տուժել է երեք խաղաղ բնակիչ։ Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանցից երկուսը հոսպիտալացվել են», – գրել է Պուխովը «Մաքս» հարթակի ալիքում։

Բնակելի շենքերի վրա հարվածների հետևանքով վնասվել է մեկ բազմաբնակարան շենք։ Մեկ բնակարան ամբողջությամբ այրվել է։ Բնակելի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներից բացի թշնամին թիրախային հարձակումներ է իրականացրել բանկային հաստատությունների վրա։ Նա հայտնել է, որ վնասվել են ՊՍԲ բանկի երկու մասնաճյուղեր։ Բոլոր արտակարգ և կոմունալ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment