Ռուս գործընկերների հետ կքննարկենք Հայաստանի և Ռուսաստան հարաբերությունները. Արմեն Գրիգորյան

Ռուս գործընկերների հետ կքննարկենք Հայաստանի և Ռուսաստան հարաբերությունները. Արմեն Գրիգորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին հանրաքվեի հարց մեր օրակարգում չկա, որով մենք կքննարկենք ԵՄ-ի անդամակցության հարցը։ Այս մասին քվեարկելուց հետո ասաց Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քվեարկել եմ հանուն ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության, կայունության, ինչպես նաև հանուն ՀՀ զարգացման»,- նշեց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ միշտ հայտարարել են, որ, քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների հետ հարաբերությունները, այսինքն՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի, շարունակելու են այս օրակարգը։

«Ռուս գործընկերների հետ նաև կքննարկենք Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունները՝ ի նկատի ունեմ տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանը նկատեց նաև, որ էմոցիաները թեժ են նախընտրական փուլում և համոզված է, որ դրանք կհանգստանան, և իրենք ավելի հանգիստ պայմաններում վաղվանից կքննարկեն իրենց օրակարգերը։ 

Այն հարցին, թե վստահ ե՞ք, որ գործող իշխանությունը վերընտրվելու է, պատասխանեց. «Ամբողջ քարոզարշավի և վերջին տարիների ընթացքում բոլոր գործընթացները ցույց են տվել, որ հանրային մեծ աջակցություն կա, և ակնկալում ենք, որ հանրությունը մեզ կաջակցի շարունակել այն գործընթացները, որոնք սկսել ենք՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար»,- ընդգծեց նա։

Leave a comment