ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Գյումրիից ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ ժամեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել է հանրային գործիչ, իմ պաշտպանյալ Կարապետ Պողոսյանը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հարազատներին և պաշտպանին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ խուզարկում են Կարապետ Պողոսյանի բնակարանը։
—00—ՄԱ