Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ

Այսօր հունիսի 7-ն է` ԱԺ հերթական ընտրությունների օրը, և մենք ուղիղ հեռարձակում ենք սկսում 9/22 ընտրատեղամասի դիմացից:

Հայաստանի Հանրապետությունում բացվել են 2005 ընտրական տեղամասերի դռները։

Այս ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ 9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններն են։

Այսօր իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հնարավորություն ունեն ընտրական ցուցակներում ընդգրկված 2 մլն 485 հազար 851 քաղաքացիներ։

Ընտրություններին մասնակցելու համար ի սկզբանե գրանցվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն «Ալյանս» կուսակցության դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկել է կուսակցության գրանցումը, հետևաբար ընտրապայքարին մասնակցում են 18 քաղաքական ուժեր` –

1․ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2․ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3․ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ

4․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5․ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

6․ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

7․ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

8․«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

9․ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

10․ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11․ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

12․ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

14․ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

15․ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

16․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

17․ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ

18․ «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

19․«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղամասերը բաց կլինեն մինչև 20:00-ն։ Ձեր քաղաքացիական պարտքը կարող եք կատարել մինչ այդ: Մենք շարունակելու ենք հետևել ընտրությունների ընթացքին, արձանագրել հնարավոր խախտումներն ու ներկայացնել օրվա ամենաթարմ տվյալները։

Leave a comment