ՀՀ-ում մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը. բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։

Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել և քաղաքացիական պարտքը մատուցել մինչև ժամը 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։

Հիշեցնենք, որ այս կարևորագույն քաղաքական իրադարձությանը նախորդել էր մեկամսյա ակտիվ քարոզարշավ, որի ընթացքում քաղաքական ուժերը ներկայացնում էին իրենց ծրագրերն ու տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ։ Երեկ՝ ընտրություններից մեկ օր առաջ, երկրում հայտարարված էր «լռության օր», և ցանկացած քարոզչություն օրենքով արգելված էր։

Այս համապետական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք։

Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու նպատակով տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարբերաբար՝ օրվա ընթացքում մի քանի անգամ, կթարմացնի տվյալները ընտրողների մասնակցության վերաբերյալ։

–00—ՅՄ

Leave a comment