«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին

Քաղաքականություն

06.06.2026 | 12:50

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 5-ին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ընտրություններից հեռացնել բոլոր մրցակիցներին, և նման ընտրական գործընթացը չի կարելի լեգիտիմ համարել․ գրում է iz.ru-ն։

«Փաշինյանը վախվորած փորձում է խաղից դուրս թողնել ընտրություններում իր բոլոր մրցակիցներին։ Ակնհայտ է, որ նման ընտրությունները լեգիտիմ չեն համարվի»,- գրել է նա X (նախկին Twitter) սոցիալական ցանցում։

Մեդվեդևը նաև հավելել է, որ նման քայլերը չեն ներում նույնիսկ Վաշինգտոնում և Բրյուսելում։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, սակայն ԿԸՀ-ն մերժել էր դիմումը։

Leave a comment