Առանց ընդդիմության Հայաստանում ընտրությունները լեգիտիմ չեն լինի. Մեդվեդև

Առանց ընդդիմության Հայաստանում ընտրությունները լեգիտիմ չեն լինի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Փաշինյանը փորձում է ընտրապայքարից դուրս թողնել իր բոլոր մրցակիցներին։ Նման բան չեն ներում նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը», — գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք՝ ԿԸՀ–ն նախօրեին մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում էր ընտրություններից հեռացնել «Ուժեղ Հայաստան», կուսակցությանը։ Վարչապետ Փաշինյանը կոչ էր արել «Հանրապետություն» կուսակցությանը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ հունիսի 7-ին։

Leave a comment