ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Առանց ընդդիմության Հայաստանում ընտրությունները լեգիտիմ չեն լինի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Փաշինյանը փորձում է ընտրապայքարից դուրս թողնել իր բոլոր մրցակիցներին։ Նման բան չեն ներում նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը», — գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք՝ ԿԸՀ–ն նախօրեին մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում էր ընտրություններից հեռացնել «Ուժեղ Հայաստան», կուսակցությանը։ Վարչապետ Փաշինյանը կոչ էր արել «Հանրապետություն» կուսակցությանը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ հունիսի 7-ին։