Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

https://arm.sputniknews.ru/20260605/erevanum-ynddimadirnerin-vraerti-entarkats-avtvomeqenaji-varvordy-dzerbakalvel-e-103097040.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), վարորդ, վրաերթ, ընդդիմություն, քարոզարշավ

հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), վարորդ, վրաերթ, ընդդիմություն, քարոզարշավ

Բաժանորդագրվել

Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ներկայացնում են Քննչական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ–ականները մեքենայով սադրիչ են ուղարկել, որը վրաերթի է ենթարկել քարոզարշավի անդամներին և հեռացել։

«Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե»,–հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ ՆԳՆ–ն հայտնել էր, որ վարորդը հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։

Ըստ ոստիկանության` վարորդը մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։

Leave a comment