Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով


Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) շրջանում տեղային հրադադար է հայտարարվել՝ վերանորոգելու կայանի էլեկտրահաղորդման գծերը, որն անհրաժեշտ է «միջուկային վթարի սպառնալիքը կանխելու համար»։ Սա ձեռք է բերվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջնորդությամբ, հայտարարությունը նշված է գործակալության Իքսի կայքում:


«ԱԷՄԳ փորձագետների հսկողության ներքո իրականացվող աշխատանքների ընթացքում երկու կողմի մասնագետները առաջիկա օրերին կսկսեն վերականգնել պատերազմի հետևանքով վնասված էլեկտրահաղորդման գիծը»։ Նշվում է, որ այն անջատվել է ավելի քան երկու ամիս առաջ, ինչի պատճառով «Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը լիովին կախված է 330 կՎ լարման միակ գծից»։


Կազմակերպությունը հավելել է, որ ԶԱԷԿ-ի շրջանում այդ ժամանակավոր հրադադարը վեցերորդն է 2025 թվականի ի վեր։ Հրադադարներից յուրաքանչյուրը ԱԷՄԳ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։

Leave a comment