https://arm.sputniknews.ru/20260605/erevanum-vraerti-e-entarkel-ynddimadirnerin-kan-tuzhatsner-svona-aghekjan-103076502.html
Երևանում վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան տուժածներ. Սոնա Աղեկյան
Երևանում վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան տուժածներ. Սոնա Աղեկյան
Sputnik Արմենիա
Աղեկյանի խոսքով` քարոզարշավի անդամներից մի քանիսն այս պահին տեղափոխում են հիվանդանոց 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T16:50+0400
2026-06-05T16:50+0400
2026-06-05T17:12+0400
հայաստան
քարոզարշավ
վրաերթ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378860_0:18:1600:919_1920x0_80_0_0_202911e1509ca45ec1d08d460f188dda.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները` զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը»,– գրել է Տոնոյանը։ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին` քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378860_168:0:1592:1068_1920x0_80_0_0_ceec9bb0962270997c24ae94508e7b94.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քարոզարշավ, վրաերթ, տուժածներ
հայաստան, քարոզարշավ, վրաերթ, տուժածներ
16:50 05.06.2026 (Թարմացված է: 17:12 05.06.2026)
Բաժանորդագրվել
Աղեկյանի խոսքով` քարոզարշավի անդամներից մի քանիսն այս պահին տեղափոխում են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։
«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,– գրել է Աղեկյանը։
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում
գրել է, որ ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։
«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները` զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը»,– գրել է Տոնոյանը։
ՆԳՆ ոստիկանությունից
Sputnik Արմենիային հայտնեցին` քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։