Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


 


Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերի։


 

Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ:


 

Դիտումների քանակ1

Leave a comment