https://arm.sputniknews.ru/20260604/dataran-arden-vorvoshum-uni-zurabjany-karapetjani-hascein-pashinjani-sparnaliqi-masin-103037474.html
Դատարանն արդեն որոշում ունի՞. Զուրաբյանը՝ Կարապետյանի հասցեին Փաշինյանի սպառնալիքի մասին
Դատարանն արդեն որոշում ունի՞. Զուրաբյանը՝ Կարապետյանի հասցեին Փաշինյանի սպառնալիքի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանի խոսքով` Փաշինյանն իշխանության եկավ որպես հեղափոխական մաչո, սակայն հիմա պարզապես վերականգնել է հին ռեժիմի ամենավատ հատկանիշները։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T22:39+0400
2026-06-04T22:39+0400
2026-06-04T23:28+0400
լևոն զուրաբյան
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
անցումային արդարադատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103037827_0:0:1281:720_1920x0_80_0_0_6ac4dc76503d53959b5f1e267d336510.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին՝ այս անգամ էլ «Ընտրում է Հայաստանը» բանավեճի ժամանակ սպառնաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բանավեճին, որտեղ մասնակցում էին ընտրություններին առաջադրված կուսակցությունների առաջին համարները, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը չի կարողանալու լքել Հայաստանը` նկատի ունենալով, որ բանտարկելու են նրան։Սպառնալիքին արձագանքեց ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ քննադատելով գործող իշխանության գործելաոճը և դատաիրավական համակարգում տիրող իրավիճակը:Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ գործող քաղաքական թիմը արդարադատությունը սեփական քաղաքական նպատակներին է ծառայեցնում:Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ-ն, քանի որ գտնվելու է քրեակատարողական հիմնարկում լրտեսության և փողերի լվացման հոդվածներով։Մայիսի 28–ին Սամվել Կարապետյանը պատասխանեց, չի պատրաստվում առաջիկա 10 տարում լքել Հայաստանը, քանի որ պլանավորել է այս տասնամյակում աշխատել հայ ժողովրդի համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103037827_97:0:1057:720_1920x0_80_0_0_f7b3fb6edef663bf4d8b5e617577a2a2.jpg.webp
լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, անցումային արդարադատություն
լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, անցումային արդարադատություն
Լևոն Զուրաբյանի խոսքով` Փաշինյանն իշխանության եկավ որպես հեղափոխական մաչո, սակայն հիմա պարզապես վերականգնել է հին ռեժիմի ամենավատ հատկանիշները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին՝ այս անգամ էլ «Ընտրում է Հայաստանը» բանավեճի ժամանակ սպառնաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բանավեճին, որտեղ մասնակցում էին ընտրություններին առաջադրված կուսակցությունների առաջին համարները, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը չի կարողանալու լքել Հայաստանը` նկատի ունենալով, որ բանտարկելու են նրան։
Սպառնալիքին արձագանքեց ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ քննադատելով գործող իշխանության գործելաոճը և դատաիրավական համակարգում տիրող իրավիճակը:
«Ի՞նչ գիտեք, որ «Ուժեղ Հայաստանի» քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանը չի լքելու Հայաստանը։ Այսինքն՝ արդեն այդ որոշումը կայացրե՞լ է քննիչը, դատավորը այդ որոշումն ընդունելո՞ւ է։ Դուք եկել եք իշխանություն որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք Մացոների իշխանություն, էսօր Մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պետք է անցումային արդարադատություն իրականացնեիք, բայց դուք հին ռեժիմի ամենավատ հատկանիշները վերականգնել եք ու իրականացնում եք կամայական դատավարություններ»,– ասաց Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ գործող քաղաքական թիմը արդարադատությունը սեփական քաղաքական նպատակներին է ծառայեցնում: