ՀՀ–ում կվերացվի մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողների ՀԴՄ կտրոնի արտոնությունը

https://arm.sputniknews.ru/20261126/hhum-kveracvi-minchev-24-mln-dram-shrjanarutjun-unecvoghneri-hdm-ktrvoni-artvonutjuny-109775449.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/11/62918039_80:0:1520:1080_1920x0_80_0_0_dd34034cbd189d13756a203759f32820.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սրճարան, հդմ, մհեր գրիգորյան, նիկոլ փաշինյան

հայաստան, սրճարան, հդմ, մհեր գրիգորյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Մհեր Գրիգորյանն ասաց, որ շուտով թղթե տարբերակով ՀԴՄ կտրոնները կվերանան, Փոխվարչապետի այս հայտարարությունը որոշակիորեն մտահոգեց Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է խստացնել ՀԴՄ կտրոնների տպագրման պահանջները՝ վերացնելով մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար գործող արտոնությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Գործող կարգով ապրանքի անվանումը, ծածկագիրը, քանակը, չափման միավորը, ծառայության կոդը, իսկ հանրային սննդի ոլորտում՝ նաև ճաշացուցակի կերակրատեսակների ու խմորեղենի անվանումները կտրոնի վրա պարտադիր տպագրում են միայն տարեկան 24 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողները։ Նոր նախագծով այս պահանջը կտարածվի բոլոր հարկ վճարողների վրա՝ անկախ շրջանառության մեծությունից (բացառություն կկազմեն միայն «կանխավճար» գրառումով կտրոնները)։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով` նախկին կարգավորումը թույլ չէր տալիս հարկային մարմնին լիարժեք նույնականացնել վաճառվող ապրանքներն ու ծառայությունները, ինչը բարդացնում էր ռիսկերի գնահատումը, նոր որոշմամբ ստացվում է, որ, օրինակ, սրճարանում հաճախորդն իր ծախսի համար միայն մեկ կտրոն կստանա, որի վրա գրված կլինի ամեն ինչ` ինչ է պատվիրել, որ ուտեստն ինչ արժեր, և ընդհանուր առմամբ որքան ծախս է արել, ինչ հարկեր են գեներացվել։

ՊԵԿ–ն ակնկալում է, որ փոփոխությունը կկրճատի ստվերային շրջանառությունը, կապահովի հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսվարողների համար և կպաշտպանի սպառողների իրավունքները՝ հնարավորություն տալով ստուգել վճարված գումարի համապատասխանությունը գնված ապրանքին։

Հակոբյանը նշեց, որ այս կարգավորումը կգործի 2027 թ. հունվարի 1–ից։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ շուտով թղթե տարբերակով ՀԴՄ կտրոնները կվերանան, քանի որ առևտուրը հիմնականում արդեն անկանխիկ եղանակով է լինում։ Փոխվարչապետի այս հայտարարությունը որոշակիորեն մտահոգեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մի խիստ անձնական հարց տամ` եթե ՀԴՄ գեներացնելու թուղթ չլինի, բա ես ռիլերը ո՞նց եմ նկարելու, ի՞նչ եմ ցույց տալու..»։

Գրիգորյանը հուշեց նրան` կարող է հեռախոսից կամ էլեկտրոնային հասցեից «սքրինշոթ» անել ՀԴՄ կտրոնը։

ՊԵԿ նախագահ Հակոբյանը նաև հայտնեց, որ 2026 թ. 10 ամսվա տվյալներով` ՀԴՄ կտրոնների քանակն աճել է 23 տոկոսով, իսկ պետության հասույթները` 25 տոկոսով։ Հակոբյանի խոսքով` այստեղ հետաքրքիր է անկանխիկի դինամիկան` անկանխիկ կտրոնների քանակի 60 տոկոս աճ, իսկ հասույթի 47 տոկոս աճ։

Leave a comment