Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ կեղծիքների պակաս չենք զգալու․ Բաղդասարյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջոիմ գրել է․

Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ։ Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ nazeli.baghdasaryan@secretary-gov.com-ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։

Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։

Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու։

Leave a comment