ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Բագրատ Սրբազանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշում է կայացրել դատավոր Ռշտունին:
Սրբազանի հետ խորհրդակցելուց հետո եկանք որոշման, որ Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը:
Բագրատ Սրբազանը կշարունակի կալանքը` տնային պայմաններում»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է. Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Այդուհանդերձ, Սրբազանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը։
–00—ՅՄ