Բագրատ Սրբազանը կշարունակի կալանքը տնային պայմաններում․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Բագրատ Սրբազանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշում է կայացրել դատավոր Ռշտունին:

Սրբազանի հետ խորհրդակցելուց հետո եկանք որոշման, որ Սրբազանը չի խախտի վերաքննիչ դատարանի կողմից սահմանված խափանման միջոցը:

Բագրատ Սրբազանը կշարունակի կալանքը` տնային պայմաններում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է. Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

Այդուհանդերձ, Սրբազանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը։

–00—ՅՄ

Leave a comment