Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համա

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, վստահեցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակի պատրաստման և տրամադրման հարցում», – ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի»։

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևանները», – հայտարարել է Գալուզինը։

Leave a comment