Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձանց և մի խումբ այլ անձանց կողմից ընտրողներին ընտրակաշառք խոստանալու և տալու դեպքերի մասին։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների…