Ռուսաստանը կորոշի սահմանափակումների տակ հայտնված հայկական արտադրանքի փոխարինման հարցը. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260604/rusastany-kvorvoshi-sahmanapakumneri-tak-hajtnvats-hajkakan-artadranqi-pvokharinman-harcy-agn-102995751.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266601_93:0:1514:1066_1920x0_80_0_0_c20ce4e4d381f498fbd173e82e5a3cd6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միխայիլ գալուզին, սանկտ պետերբուրգ, հայաստան, ռուսաստան, ներմուծում, արտահանում

միխայիլ գալուզին, սանկտ պետերբուրգ, հայաստան, ռուսաստան, ներմուծում, արտահանում

Բաժանորդագրվել

Ռուսաստանը սահմանափակել է հայկական արտադրանքի ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով, նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի համապատասխան մարմինները կորոշեն սահմանափակումների տակ ընկած հայկական ապրանքների փոխարինման հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Արդյոք այդ ծավալները լրացնելու անհրաժեշտություն ունեն և թե ինչպես պետք է դա անել՝ Ռուսաստանի համապատասխան ​​մարմինների գործն է», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Գալուզինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով։

«Մեր ճյուղային մարմինների այս որոշումը պայմանավորված է որոշակի ապրանքների Ռուսաստան ներմուծման համար հայտնի բուսասանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ»,– ասել է Գալուզինը։

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվում է հունիսի 3-6-ը։

Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Leave a comment