https://arm.sputniknews.ru/20260604/rusastany-kvorvoshi-sahmanapakumneri-tak-hajtnvats-hajkakan-artadranqi-pvokharinman-harcy-agn-102995751.html
Ռուսաստանը կորոշի սահմանափակումների տակ հայտնված հայկական արտադրանքի փոխարինման հարցը. ԱԳՆ
Ռուսաստանը կորոշի սահմանափակումների տակ հայտնված հայկական արտադրանքի փոխարինման հարցը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանը սահմանափակել է հայկական արտադրանքի ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով, նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T12:47+0400
2026-06-04T12:47+0400
2026-06-04T12:47+0400
միխայիլ գալուզին
սանկտ պետերբուրգ
հայաստան
ռուսաստան
ներմուծում
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266601_0:0:1600:901_1920x0_80_0_0_d8a3d486866c14839b53bd9707b4abce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի համապատասխան մարմինները կորոշեն սահմանափակումների տակ ընկած հայկական ապրանքների փոխարինման հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով։Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվում է հունիսի 3-6-ը։Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
սանկտ պետերբուրգ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266601_93:0:1514:1066_1920x0_80_0_0_c20ce4e4d381f498fbd173e82e5a3cd6.jpg.webp
միխայիլ գալուզին, սանկտ պետերբուրգ, հայաստան, ռուսաստան, ներմուծում, արտահանում
միխայիլ գալուզին, սանկտ պետերբուրգ, հայաստան, ռուսաստան, ներմուծում, արտահանում
Ռուսաստանը սահմանափակել է հայկական արտադրանքի ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով, նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի համապատասխան մարմինները կորոշեն սահմանափակումների տակ ընկած հայկական ապրանքների փոխարինման հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Արդյոք այդ ծավալները լրացնելու անհրաժեշտություն ունեն և թե ինչպես պետք է դա անել՝ Ռուսաստանի համապատասխան մարմինների գործն է», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով։
«Մեր ճյուղային մարմինների այս որոշումը պայմանավորված է որոշակի ապրանքների Ռուսաստան ներմուծման համար հայտնի բուսասանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ»,– ասել է Գալուզինը։
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվում է հունիսի 3-6-ը։