«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը` «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի մեծ հանրահավաքին մասնակցել է նաև երգիչ Արսեն Սաֆարյանը: Հարցին` ինչպիսի Հայաստանում եք ուզում ապրել հունիսի 7-ից հետո, նա պատասխանեց. «Արժանապատիվ, ուժեղ, ժողովրդավար երկրում, որտեղ պիտի մեծանան մեր բալիկները` ապահով, ոչ` գլուխները կախ, բանակը լինի պրոֆեսիոնալ… Այնքան երազանք կա… Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է: Ինձ համար անհատները չեն կարևոր, չնայած երբեմն շատ բաներ հենց անհատներից են կախված»:

Leave a comment