Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել

Քաղաքականություն

03.06.2026 | 23:12

Երևանի Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրականացրած աերոնկարահանման և անհատական հաշվարկի տվյալների, հունիսի 3-ին՝ ժամը 20:16-ի դրությամբ, մասնակցել է շուրջ 17,500 մարդ։

«Այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:16-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 17500 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment