Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին՝ իրեն «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելու համար

«Ա1+». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայցադիմումով Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել իր հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Առկա է նաեւ հերքման տեքստը։

«ՀԵՐՔՈՒՄ, 28.05.2026 թվականին տված ճեպազրույցիս ընթացքում Գագիկ Ծառուկյանի՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»: Հերքման տեքստի հրապարակումը եւ տարածումը, ըստ հայցադիմումի, պետք է արվի լրատվական կայքերով։

Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է բռնագանձել նաեւ 6 մլն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Գործը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment