Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան

Քաղաքականություն

03.06.2026 | 13:03

Ռուսական զորքերը հունիսի լույս 3-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 198 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 189-ը չեզոքացվել է, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Խերսոնի Դնեպրովսկի շրջանում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է մեկ կին, վեց վիրավոր կա, գրել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Քաղաքային իշխանությունները հայտնել են նաև երեք տուժածի  մասին Կենտրոնական շրջանում՝ շենքի վրա անօդաչուի հարվածից հետո: Եվս երկու մարդ վիրավորվել է Խերսոնի Կորաբելնի և Դնեպրովսկի շրջաններում։

Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են մեկ բեռնատար և կայանատեղիում գտնվող շենքը: Երկու տղամարդ վիրավորվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկովի Խոլոդնոգորսկի և Օսնովյանսկի շրջաններին։ Շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է հինգ վիրավորի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment