Եվրամիության ղեկավարությունը Հայաստանի առջև որպես եվրաինտեգրման պայման առաջ է քաշում Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզման պահանջ, չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը ակտիվորեն փորձում է Հայաստանից դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցին։
«Հայաստանի իշխանությունների առջև որպես եվրաինտեգրման պարտադիր պայման դրվում է Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզման պահանջը»,- ասվում է հաղորդագրության մեջ։